Категории

Ֆերմա

Կճղակի սեղմիչ

Կճղակի սեղմիչ

SKU : 03814

Սմբակի-կճղակի սեղմիչ
3200 ֏
Итого : 3200 ֏
Выбранное количество является максимальным доступным на складе
Описание
Отзывы

Այս գործիքը պատրաստված է չժանգոտվող պողպատից և նախատեսված է խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԿ)՝ կովերի, ցուլերի, ինչպես նաև ձիերի համար:

Սմբակային հիվանդությունների ախտորոշում. Խոշոր կենդանիները հաճախ են կաղում սմբակի ներքին թաքնված խնդիրների պատճառով: Այս գործիքի մեծ օղակաձև ծայրերը հագցվում են սմբակի ներբանին և պատերին, իսկ երկար բռնակները սեղմելիս սմբակի վրա ուժեղ ճնշում է գործադրվում:

Ցավոտ օջախի հայտնաբերում. Կովը կամ ձին ցավից միանգամից հետ կքաշեն ոտքը, երբ սեղմիչը հպվի թարախակույտին, սմբակային նեխմանը կամ ներբանի մեջ մխրճված օտար մարմնին: Սա թույլ է տալիս բժշկին հստակ իմանալ, թե որ կետում է պետք կատարել հերձումը կամ մաքրումը:

 

0
5 звезда
0%
4 звезда
0%
3 звезда
0%
2 звезда
0%
1 звезда
0%

Есть мнение об этом товаре?

Поставьте оценку и напишите свой отзыв

Сортировать по:
Фильтр: