Կրծողներ
Գառանտեքս 100գր
SKU : 02724
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Խայծը պատրաստված է եվրոպական չափանիշներին համապատասխան՝ շրջակա միջավայրի վրա թունաբանական ազդեցությունը նվազեցնելու նպատակով։
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Խայծի հիմքը մանրացված հացահատիկն է, որը խառնված է ազդող նյութի և լրացուցիչ գրավիչ բաղադրիչի հետ և ձևավորված է հատիկների տեսքով։ Խայծը հատկապես արդյունավետ է մկների դեմ պայքարում՝ շնորհիվ բարձր սննդային գրավչության և այն բանի, որ յուրաքանչյուր հատիկ ամբողջությամբ ներծծված է ազդող նյութով։ Կրծողները խայծը մեկ անգամ ուտելուց հետո սատկում են սովորաբար 3–7 օրվա ընթացքում։ Կրծողների անկումից հետո տեղի է ունենում մումիֆիկացում, ինչի հետևանքով, որպես կանոն, տհաճ հոտ չի առաջանում։
ԱԶԴՈՂ ՆՅՈՒԹ՝ բրոդիֆակում՝ 0,0025%։
ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՍ՝ երկրորդ սերնդի հակամակարդիչ։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը






