Կրծողներ
Սուլթան մյուսլի խոշոր կրծողների համար
SKU : 01087
SULTAN մյուսլին համեղ և խրթխրթան հավելում է խոշոր կրծողների հիմնական սննդակարգին, որով կարող եք ուրախացնել ձեր ընտանի կենդանուն։
Համեղ պատառիկների հիմքը փքված հացահատիկների, չորացրած մրգերի և բանջարեղենի խառնուրդն է։ Փքված հացահատիկները նպաստում են օրգանիզմի էներգիայի ապահովմանը, ունեն բարձր սննդային արժեք և հեշտությամբ յուրացվում են։ Դրանք կրծոտելը լրացուցիչ հաճույք է կենդանու համար։
Չորացրած մրգերի և բանջարեղենի կտորները պարունակում են բնական վիտամիններ և այլ օգտակար նյութեր, որոնք նպաստում են բազմազան սննդակարգին և կենդանու ընդհանուր բարեկեցությանը։
Արևածաղկի սերմերը հարուստ են վիտամին E-ով, սպիտակուցներով և հանքային նյութերով, իսկ մասուրի պտուղները վիտամին C-ի բնական աղբյուր են։
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Փքված հացահատիկների, չորացրած մրգերի և բանջարեղենի համադրություն։
- Խրթխրթան կառուցվածք։
- Բնական վիտամինների և հանքային նյութերի աղբյուրներ։
- Նախատեսված է փոքր կրծողների հիմնական սննդակարգը լրացնելու համար։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը








