Կատեգորիաներ

Ֆերմա

Կաթի սառնարան 300լ ОМВТ-300

Կաթի սառնարան 300լ ОМВТ-300

SKU : 03658

OMBT-300 կաթի սառնարան կաթի պահպանման և սառեցման համար, 300 լիտր
1500000 ֏
Ընդամենը : 1500000 ֏
ընտրված քանակը պահեստում առավելագույնն է
Նկարագրություն
Արձագանքներ

ՕМВТ-300 ուղղահայաց տիպի կաթի սառեցուցիչը նախատեսված է կաթը սառեցնելու և հետագայում +4°C ջերմաստիճանի պահպանմամբ պահեստավորելու համար։

Ընտրելով ՕМВТ կաթի հավաքման և սառեցման տարողությունը՝ դուք ընտրում եք բարձրորակ արտադրանք, որը պատրաստված է կաթի պահպանման առանձնահատկություններին քաջատեղյակ մասնագետների կողմից։ Տարողությունը նախագծվել և արտադրվել է ժամանակակից սարքավորումների կիրառմամբ։ Օգտագործվող բոլոր նյութերը ռուսական շուկայում բարձրորակ նյութերից են, որոնք ապահովում են տարողության երկարատև ծառայությունն ու անխափան աշխատանքը։

ԿКА մոնոռամայի տեղադրությունը հնարավոր է ինչպես տարողության կողային, այնպես էլ ստորին հատվածում։ Չժանգոտվող պողպատից (AISI 304) պատրաստված կաթի սառեցման ժամանակակից սարքավորումները համալրված են խառնիչով, հերմետիկ տիպի Cubigel (Իսպանիա) սառնարանային ագրեգատով, TerraFrigo (Ռուսաստան) կոնդենսատորով, «սենդվիչ» տիպի բարձր արդյունավետությամբ գոլորշացուցիչով, NMRV/NMRW (Ռուսաստան, Իտալիա) որդնային տիպի եռաֆազ շարժիչ-ռեդուկտորով և հարմար կափարիչներով։

ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՄՊԼԵԿՏԱՑԻԱ

  • 3 կթման ցիկլ։ Կաթի ծավալի 1/3-ի սառեցում՝ +36°C-ից մինչև +4°C, շրջակա միջավայրի +25°C ջերմաստիճանի պայմաններում՝ առավելագույնը 3 ժամում։
  • EVCO կառավարման վերահսկիչ։
  • Ներքին՝ R10 շառավղով եզրագլանված ծայրամասեր՝ AISI 304։
  • Արտաքին երեսպատում՝ AISI 430։
  • 30 մմ հաստությամբ պոլիուրեթանային փրփուրից (PPU) ջերմամեկուսացում։
  • Ուժեղացված խառնիչ՝ NMRW50-0.25 կՎտ շարժիչ-ռեդուկտորով։
  • Բարձր և ցածր ճնշման կոնտուրներում ճնշման հավասարակշռության վերահսկման համակարգ։
  • Էլեկտրասնուցում՝ 220 Վ / 380 Վ։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐ

  • Կառավարման վահանակ։
  • AISI 304 չժանգոտվող պողպատից արտաքին երեսպատում։
  • DU450 (400) դիտանցք։
  • Ներքին ծայրամասի և արտաքին երեսպատման լրացուցիչ ջերմամեկուսացում։
  • Ներքին մակերեսի փայլեցում։
  • Ավտոմատ լվացման համակարգ։
0
5 աստղ
0%
4 աստղ
0%
3 աստղ
0%
2 աստղ
0%
1 աստղ
0%

Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:

Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը

Դասավորել ըստ՝
Ֆիլտրել ըստ՝