Ֆերմա
Կաթի սառնարան 1000լ OMBT - 1000
SKU : 04849
ՕՄՎՏ-1000 ուղղահայաց տիպի կաթի սառեցուցիչը նախատեսված է կաթի սառեցման և հետագա պահպանման համար՝ +4°C ջերմաստիճանի պայմաններում։ 1000 լիտր տարողությամբ սարքը պատրաստված է ժամանակակից սարքավորումների և բարձրորակ նյութերի կիրառմամբ՝ ապահովելով երկարատև ծառայություն և անխափան աշխատանք։
ԿԿԱ մոնոռամայի տեղադրությունը հնարավոր է ինչպես տարողության կողային, այնպես էլ ստորին հատվածում։
Չժանգոտվող պողպատից (AISI 304) պատրաստված կաթի սառեցման համակարգը հագեցած է խառնիչով, հերմետիկ տիպի Cubigel (Իսպանիա) սառնարանային ագրեգատով, TerraFrigo (Ռուսաստան) կոնդենսատորով, «սենդվիչ» տիպի բարձր արդյունավետությամբ գոլորշացուցիչով, NMRV/NMRW (Ռուսաստան, Իտալիա) որդնաձև եռաֆազ շարժիչ-ռեդուկտորով և հարմարավետ կափարիչներով։
ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՄՊԼԵԿՏԱՑԻԱ
- 3 կթման ցիկլ։ Տարողության 1/3-ի սառեցում՝ 36°C-ից մինչև 4°C, շրջակա միջավայրի +25°C ջերմաստիճանի պայմաններում՝ առավելագույնը 3 ժամում։
- EVCO կառավարման կարգավորիչ։
- Ներքին ծալված եզրեր՝ R10, AISI 304։
- Արտաքին երեսպատում՝ AISI 430։
- Պոլիուրեթանային փրփուրից (PPU) ջերմամեկուսացում՝ 30 մմ։
- Ամրացված խառնիչ՝ NMRW50-0.25 կՎտ շարժիչ-ռեդուկտորով։
- Բարձր և ցածր ճնշման համակարգերում ճնշման հավասարեցման վերահսկման համակարգ։
- Էլեկտրասնուցում՝ 220 Վ / 380 Վ։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՎԵԼՅԱԼ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Կառավարման վահանակ։
- Արտաքին երեսպատում՝ AISI 304 չժանգոտվող պողպատից։
- Դու450 (400) դիտանցք։
- Ներքին եզրի ջերմամեկուսացում և երեսպատում։
- Ներքին մակերեսի փայլեցում։
- Ավտոմատ լվացման համակարգ։
ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 1000 լ։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը









