Շուն
Սփրեյ YUGI լնդերի և ատամների համար
SKU : 04051
Cliny ատամների գելը նախատեսված է շների և կատուների բերանի խոռոչի և ատամների խնամքի համար։ Օգնում է նվազեցնել և կանխել լնդերի բորբոքումը, հեռացնում է ատամնափառը, դանդաղեցնում ատամնաքարի առաջացումը և թարմացնում շնչառությունը։ Անվտանգ է կուլ տալու դեպքում։
Գելի յուրահատուկ բանաձևի բաղադրիչներն ունեն հետևյալ հատկությունները.
Արծաթի իոններ․ ունեն արտահայտված, լայն սպեկտրի ախտահանիչ ազդեցություն։
Մեղվապրոպոլիսի, եղեսպակի և կալենդուլայի էքստրակտներ․ օժտված են հակամանրէային հատկություններով, նպաստում են վերքերի ապաքինմանը, նյութափոխանակության գործընթացներին և հյուսվածքների վերականգնմանը։
Պրոպիլենգլիկոլ․ օգնում է փափկեցնել ատամնաքարը։
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Նախատեսված է կենդանիների բերանի խոռոչի խնամքի համար։ Խորհուրդ է տրվում բոլոր ցեղատեսակների շների և կատուների համար։
ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Անհրաժեշտ քանակությամբ գելը քսել ատամների արտաքին, իսկ հնարավորության դեպքում նաև ներքին մակերեսին՝ անմիջապես խողովակից կամ բամբակյա փայտիկի, մաքուր մատի օգնությամբ։ Ավելի արդյունավետ խնամքի համար կարելի է օգտագործել ատամի խոզանակ՝ ատամները մշակելով շրջանաձև շարժումներով։
Գելը լվանալու կարիք չկա։ Կիրառել շաբաթական 1–2 անգամ։
ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Զգայուն կենդանիների մոտ շատ հազվադեպ կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ։ Նման դեպքերում դադարեցնել գելի օգտագործումը։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Արծաթի իոններ պարունակող ջուր, պրոպոլիսի, եղեսպակի և կալենդուլայի էքստրակտներ, պրոպիլենգլիկոլ։
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Պահել չոր, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված, երեխաների և կենդանիների համար անհասանելի վայրում՝ սննդամթերքից և կերերից առանձին, 2–25°C ջերմաստիճանում։
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ 2 տարի։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը









