Կատեգորիաներ

Շուն

Շամպույն-կոնդիցիոներ մորթու գույնն ընդգծող 350մլ

Շամպույն-կոնդիցիոներ մորթու գույնն ընդգծող 350մլ

SKU : 00970

Երանգավորող շամպուն-կոնդիցիոներ՝ սպիտակ մազածածկույթով շների և կատուների համար
3000 ֏
Ընդամենը : 3000 ֏
ընտրված քանակը պահեստում առավելագույնն է
Նկարագրություն
Արձագանքներ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ջուր, կիտրոնաթթու, նատրիումի քլորիդ, երիցուկի էքստրակտ, կոկամիդոպրոպիլբետաին, կոկամիդ ԴԷԱ, Սուրբ Հովհաննեսի զավակի էքստրակտ, մեթիլքլորոիզոթիազոլինոն, լամինարիայի էքստրակտ, ֆուկուսի էքստրակտ, բուրավետիչների խառնուրդ, մեղվամայրական կաթ, պոլիկվատերնիում-7, մագնեզիումի լաուրիլսուլֆատ։

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Երանգավորող շամպուն-կոնդիցիերը նախատեսված է տարբեր երանգների սպիտակ և բաց գույնի մազածածկույթ ունեցող կենդանիների համար։ Դրա հատուկ բաղադրիչներն ընդգծում են մազածածկույթի բնական գույնը՝ հաղորդելով փայլ, ծավալ և մետաքսանման փափկություն։ Մեղմ, հիպոալերգենային բանաձևը խորությամբ և նրբորեն մաքրում է կենդանու խիտ մազածածկույթը՝ օգնելով կանխել մազերի խճճվելն ու գնդիկների առաջացումը։

Խոտաբույսերի և ծովային ջրիմուռների էքստրակտներն օգնում են նվազեցնել թեփը, մաշկի չորությունն ու թեփոտումը։ Միջոցը խնամում է մաշկն ու մազածածկույթը՝ պաշտպանելով դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթների և շրջակա միջավայրի այլ անբարենպաստ ազդեցությունների հետևանքներից։ Այն նաև օգնում է կանխել կեղտի կուտակումը և վանել փոշին։

Շամպուն-կոնդիցիերը նախատեսված է ինչպես երկար, այնպես էլ կարճ և կոշտ մազածածկույթ ունեցող շների ու կատուների համար։ Այն խորությամբ մաքրում է մազածածկույթը և ընդգծում դրա բնական գույնի պայծառությունը։ Կանոնավոր օգտագործման դեպքում նպաստում է մազածածկույթի արտաքին տեսքի և որակի բարելավմանը։

Միջոցը հարմար է զգայուն մաշկ ունեցող, ալերգիկ ռեակցիաների հակված կենդանիների, ինչպես նաև քոթոթների և ձագուկների համար։ Ունի կենդանիների մաշկի համար համապատասխան pH։

ՄԱԶԱԾԱԾԿՈՒՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ սպիտակ, երկար և կարճ։

ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ՝ 18 ամիս։

0
5 աստղ
0%
4 աստղ
0%
3 աստղ
0%
2 աստղ
0%
1 աստղ
0%

Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:

Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը

Դասավորել ըստ՝
Ֆիլտրել ըստ՝