Շուն
Ֆլունիվիտ 100 մլ
SKU : 00788
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ յուրաքանչյուր 1 մլ-ը պարունակում է հետևյալ ակտիվ բաղադրիչները՝ ֆլունիքսինի մեգլումին՝ 83 մգ (համարժեք է 50 մգ ֆլունիքսինի), պիրիդօքսինի հիդրոքլորիդ՝ 10 մգ։ Օժանդակ նյութեր՝ նատրիումի բենզոատ, նատրիումի հիդրօքսիդ և ներարկման ջուր։
ԴԵՂԱՁԵՎԸ՝ ներարկման լուծույթ։
ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲ՝ համակցված ոչ թմրամիջոցային ցավազրկող միջոցներ, այդ թվում՝ ոչ ստերոիդային և այլ հակաբորբոքային նյութեր։
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ Դեղամիջոցը կիրառվում է շնչառական, ակնաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և նյարդաբանական հիվանդությունների, հենաշարժական համակարգի հիվանդությունների, ինչպես նաև տարբեր ծագման ցավային համախտանիշների և մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում։
ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ խոզերի մոտ ներարկման տեղում կարող է առաջանալ թեթև այտուց, որն ամբողջությամբ անհետանում է 14 օրվա ընթացքում։
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ չի կարելի կիրառել պատրաստուկի բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն ունեցող կենդանիների, այդ թվում՝ նախկինում նման ռեակցիա ունեցած կենդանիների մոտ։ Հակացուցված է երիկամային, լյարդային և սրտային անբավարարության, հիպովոլեմիայի (բացառությամբ էնդոտոքսեմիայի կամ սեպտիկ շոկի), ինչպես նաև ստամոքսաղիքային արյունահոսության վտանգի դեպքում։ Արգելվում է դեղամիջոցի ներմուծումը ներաորտային եղանակով, ինչպես նաև դրա կիրառումը կատուների մոտ։ Չի կարելի կիրառել հղիության և կաթնարտադրության շրջանում գտնվող էգ կենդանիներին, 1,5 ամսականից փոքր ձագերին, ինչպես նաև 6 կգ-ից պակաս քաշ ունեցող խոճկորներին։
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ պահել արտադրողի փակ փաթեթավորմամբ՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված վայրում, սննդամթերքից և կենդանիների կերից առանձին, 2–25 °C ջերմաստիճանում։ Առաջնային փաթեթավորումը բացելուց հետո պահել 6–8 °C ջերմաստիճանում՝ չոր և մութ վայրում։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը






