Շուն
Ցիտոդերմ ականջի կաթիկ 10 մլ
SKU : 02731
Եթե կենդանին հաճախ թափահարում է գլուխը, քորում ականջները և անհանգստություն է ցուցաբերում, դա կարող է վկայել ականջների հիվանդության մասին։ Դրա պատճառները կարող են լինել ականջային տզերը, բակտերիաները կամ սնկերը։ Դրանք կարող են առաջանալ ինչպես առանձին, այնպես էլ համատեղ՝ բարդացնելով հիվանդության ընթացքը և երկարացնելով ապաքինման ժամանակահատվածը։ Կաթիլներըունեն նաև հակաբորբոքային ազդեցություն՝ օգնելով նվազեցնել բորբոքումը, քորը և գրգռվածությունը։
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- CitoDerm ականջի կաթիլներն օժտված են՝
- Ակարիցիդային ազդեցությամբ՝ ականջային տզերի դեմ։
- Հակաբակտերիալ ազդեցությամբ։
- Հակասնկային ազդեցությամբ։
- Հակաբորբոքային ազդեցությամբ։
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
- Կիրառվում է շների, կատուների, մորթատու կենդանիների (ժանտաքիսների, աղվեսների և այլնի), ինչպես նաև դեկորատիվ ճագարների համար՝
- Օտոդեկտոզի բուժման նպատակով։
- Պսորոպտոզի ականջային ձևի բուժման նպատակով։
- Բակտերիալ և/կամ սնկային ծագման օտիտով բարդացած դեպքերում։
- Անհայտ ծագման օտիտների դեպքում։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Լևոֆլոքսացին – լայն սպեկտրի հակաբիոտիկ, որն արդյունավետ է գրամդրական և գրամբացասական բակտերիաների դեմ։
Կլոտրիմազոլ – լայն սպեկտրի հակասնկային միջոց։
Դեքսամետազոն – գլյուկոկորտիկոիդ՝ հզոր հակաբորբոքային ազդեցությամբ։ Օգնում է նվազեցնել ալերգիկ ռեակցիան և վերացնել քորը։
Մոքսիդեկտին – հակամակաբուծային միջոց, որն առաջացնում է օտոդեկտոզի (ականջային տիզ) և պսորոպտոզի (ճագարների ականջային քոս) հարուցիչների ոչնչացումը։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը









