Դեղատուն
Իվերսան 10 մլ 4% օռալ
SKU : 01247
Իվերսանը նախատեսված է խոզերի, գյուղատնտեսական թռչունների, շների և մորթատու կենդանիների մակաբուծային հիվանդությունների բուժման և կանխարգելման համար։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ակտիվ է ինչպես հելմինթների, այնպես էլ կենդանիների վրա մակաբուծող միջատների և տզերի դեմ։
- Մեկ ակտիվ բաղադրիչ պարունակող դեղամիջոց է, որը կիրառվում է մակաբուծային հիվանդությունների համալիր բուժման շրջանակում։
- Ունի կիրառման հարմար եղանակ։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իվերսանի 1 մլ-ը որպես ազդող նյութ պարունակում է 40 մգ իվերմեկտին, ինչպես նաև օժանդակ բաղադրիչներ՝ վիտամին E-ի պոլիէթիլենգլիկոլ սուկցինատ (Kolliphor TPGS) և պոլիէթիլենգլիկոլ-400։
Իվերսանը պատկանում է մակրոցիկլիկ լակտոնների դասի հակամակաբուծային դեղամիջոցներին։
Դեղամիջոցի բաղադրության մեջ ներառված իվերմեկտինն ակտիվ է ստամոքսաղիքային համակարգի և թոքերի նեմատոդների զարգացման թրթուրային ու հասուն փուլերի, լվերի, ոջիլների, մազակերների, փետրափետուրակերների, արյունածուծ միջատների, սարկոպտոիդ և գամազային տզերի դեմ, որոնք մակաբուծում են խոզերի, գյուղատնտեսական թռչունների, մորթատու կենդանիների և շների օրգանիզմում։
Դեղամիջոցի պարենտերալ կամ բերանային ընդունումից հետո իվերմեկտինը լավ ներծծվում է, անցնում համակարգային արյան շրջանառություն և տարածվում կենդանիների ու գյուղատնտեսական թռչունների օրգաններում և հյուսվածքներում՝ ապահովելով երկարատև հակամակաբուծային ազդեցություն։
Իվերմեկտինը օրգանիզմից հիմնականում դուրս է գալիս անփոփոխ վիճակում՝ առավելապես կղանքի, իսկ մասամբ՝ մեզի միջոցով։ Կաթնատու կենդանիների դեպքում այն արտազատվում է նաև կաթի հետ։
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Իվերսանը բուժական և կանխարգելիչ նպատակներով կիրառվում է խոզերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ձիերի, գյուղատնտեսական թռչունների (հավեր, սագեր, բադեր, հնդկահավեր), շների և մորթատու կենդանիների նեմատոդոզների ու արախնոէնտոմոզների դեպքում։
ԴԵՂԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Իվերսանը կիրառվում է հետևյալ դեղաչափերով.
- Խոզեր՝ խմբային եղանակով՝ խմելու ջրի հետ, օրական 1 մլ՝ կենդանու 100 կգ կենդանի զանգվածի հաշվով։
- Խոշոր եղջերավոր կենդանիներ՝ անհատական եղանակով՝ ջրի հետ, 1 մլ՝ կենդանու 200 կգ կենդանի զանգվածի հաշվով։
- Մանր եղջերավոր կենդանիներ՝ անհատական եղանակով՝ ջրի հետ, կամ խմբային եղանակով՝ կերի կամ ջրի հետ, 1 մլ՝ կենդանու 200 կգ կենդանի զանգվածի հաշվով։
- Ձիեր՝ անհատական եղանակով՝ ջրի կամ կերի հետ, 1 մլ՝ կենդանու 200 կգ կենդանի զանգվածի հաշվով։
- Շներ և մորթատու կենդանիներ՝ անհատական եղանակով՝ փոքր քանակությամբ կերի կամ խմելու ջրի հետ, մեկանգամյա դեղաչափով՝ 0,05 մլ՝ կենդանու 10 կգ կենդանի զանգվածի հաշվով։
- Թռչուններ՝ խմբային եղանակով՝ խմելու ջրի հետ, օրական 10 մլ՝ 100 լ ջրի հաշվով։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը









