Մեղուներ
Քերիչ մեղվաբույծի HT-21
SKU : 01695
Բնութագիր՝
1․ Հարթ քերիչ՝ Ծայրի լայն, հարթ հատվածը նախատեսված է փեթակի պատերից, հատակից և շրջանակների վրայից ավելորդ մոմը, ակնամոմը ու կեղտը քերելու-մաքրելու համար:
2․ Շրջանակների բարձրացնող կեռիկ՝ Ձախ կողմի բարձր, կորացած ատամնավոր կեռիկն օգնում է հեշտությամբ կպչուն ակնամոմով ֆիքսված շրջանակները վեր բարձրացնել ու դուրս հանել փեթակից:
3․ Մեխահան՝ Գործիքի երկու կողմերում էլ առկա են հատուկ ձևավոր անցքեր, որոնք ծառայում են փեթակի վրայի հին կամ ծռված մեխերը հանելու համար:
4․ Մուրճ՝ Շնորհիվ հաստ մետաղի, կողային հարթ ելուստները կարող են օգտագործվել որպես թեթև մուրճ՝ մեխեր մեխելու կամ փեթակի մասերը տեղը նստեցնելու համար:
5․ Շրջանակի ակոսների մաքրիչ՝ Գործիքի ստորին ատամնավոր հատվածները հարմարեցված են շրջանակների փայտե ակոսների մեջ կուտակված մոմը արագ խուզելու համար:
6․ Մայրացուցիչ ցանցի մաքրիչ՝ Ատամնավոր բնիկներն օգնում են հեշտությամբ անցնել մայրարգել պատնեշների (ռեշոտկաների) արանքներով և մաքրել դրանք։
7․ Փեթակի կորպուսների անջատիչ՝ Սուր եզրերն արագ մտնում են փեթակի իրար վրա դրված հարկերի արանքը՝ թույլ տալով լծակի սկզբունքով անջատել դրանք
Do you have an opinion about this product?
Rate this product and write your review






