Կատու

SECRET թաց կեր կատուների համար ստորին միզուղիների հիվանդությունների դեպքում

SECRET թաց կեր կատուների համար ստորին միզուղիների հիվանդությունների դեպքում

SKU : 02872

SECRET Premium Urinary՝ դիետիկ լիարժեք թաց կեր կատուների համար՝ ստորին միզուղիների հիվանդությունների դեպքում
800 ֏
Total : 800 ֏
The selected quantity is the maximum available in stock
Description
Reviews

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Կերի հատուկ մշակված բանաձևը նախատեսված է միզուղիների հիվանդություններ ունեցող կատուների սննդային կարիքներին համապատասխանելու համար։ Կերի բաղադրության մեջ առկա կալիումը, տաուրինը, մագնեզիումը և այլ սննդային բաղադրիչները նպաստում են միզուղիների բնականոն գործունեության պահպանմանը և մեզի համապատասխան միջավայրի ապահովմանը։ Դիետան կարող է կիրառվել ստրուվիտային քարերի լուծարման և դրանց կրկնության ռիսկի նվազեցմանն ուղղված սննդային կառավարման շրջանակում։ 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ ստրուվիտային միզաքարային հիվանդություն, իդիոպաթիկ ցիստիտ, ստրուվիտների և կալցիումի օքսալատների հետ կապված միզաքարային հիվանդության կրկնության կանխարգելմանն ուղղված սննդային կառավարում։ 

ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ հղիություն, կաթնատվություն և աճի շրջան, երիկամների քրոնիկական անբավարարություն, մետաբոլիկ ացիդոզ, սրտային անբավարարություն, գերճնշում, ինչպես նաև մեզը թթվեցնող դեղամիջոցների միաժամանակյա կիրառում։ 

ԿԻՐԱՌՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ քարերի լուծարման կամ միզուղիների հիվանդությունների ախտանշանների վերացման նպատակով կերը խորհուրդ է տրվում կիրառել 4–12 շաբաթ։ Միզուղիների վարակների դեպքում, հակաբիոտիկային բուժման հետ համատեղ, դիետիկ կերակրումը պետք է շարունակել առնվազն ևս մեկ ամիս՝ մեզի մանրէաբանական հետազոտության բացասական արդյունքից հետո։ Կերը կիրառելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել անասնաբույժի հետ։ 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Կերը պատրաստված է բնական մսային հումքից և հավասարակշռված բաղադրիչներից, որոնք նպաստում են սննդանյութերի արդյունավետ յուրացմանը։ Չի պարունակում համի ուժեղացուցիչներ։ 

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ Խորհուրդ է տրվում մատուցել սենյակային ջերմաստիճանում։ Փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում և օգտագործել 2 օրվա ընթացքում։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ թռչնի միս, տավարի ենթամթերք, թռչնի լյարդ, եգիպտացորենի ալյուր, ձվի փոշի, արևածաղկի յուղ, ցելյուլոզ, ձկան յուղ, հանքային նյութեր, տաուրին, խեցգետնակերպերի խեցու հիդրոլիզատ՝ գլյուկոզամինի աղբյուր, կանգուն թավշածաղկի (Tagetes erecta) էքստրակտ՝ լյուտեինի աղբյուր, վիտամիններ, բնական «Բիում» պրոբիոտիկ։ 

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 100 գ-ի հաշվով՝ հում սպիտակուց՝ առնվազն 10,0 գ, հում ճարպ՝ առավելագույնը 5,3 գ, բջջանյութ՝ 0,5 գ, ածխաջրեր՝ 2,5%, տաուրին՝ 1480 մգ/կգ, խոնավություն՝ առավելագույնը 80%։ 

ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ՝ 100 գ-ի հաշվով՝ կալցիում՝ 0,14%, ֆոսֆոր՝ 0,14%, նատրիում՝ 0,17%, կալիում՝ 0,3%, մագնեզիում՝ 0,02%, քլոր՝ 0,3%, ծծումբ՝ 0,2%, վիտամին E՝ 143 մգ/կգ։

0
5 star
0%
4 star
0%
3 star
0%
2 star
0%
1 star
0%

Do you have an opinion about this product?

Rate this product and write your review

Sort by:
Filter by: