Ֆերմա

Կճղակի մշակման դանակ երկկողմանի

Կճղակի մշակման դանակ երկկողմանի

SKU : 00703

Կճղակի մշակման դանակ՝ նախատեսված երկու ձոռքերի համար
5500 ֏
Total : 5500 ֏
The selected quantity is the maximum available in stock
Description
Reviews

 Կառուցվածքային առանձնահատկություններ

Երկկողմանի սրվածք  Ի տարբերություն սովորական դանակների, այս մոդելի շեղբի երկու կողմերն էլ սուր են: Սա թույլ է տալիս կտրել ինչպես «դեպի քեզ», այնպես էլ «քեզնից հեռու» ուղղություններով՝ առանց գործիքը ձեռքում շրջելու 

Կեռ ծայր Շեղբի ծայրն ունի փոքրիկ կորություն (կեռիկ), որը նախատեսված է կճղակի ներբանի նեղ ակոսները մաքրելու և թարախակույտերը անվտանգ բացելու համար

էրգոնոմիկ բռնակ․ Պատրաստվում է բնական թեթև փայտից (կաղնի, հաճարենի, հացենի) կամ հակաբակտերիալ բաց պլաստիկից

Գործիքի հիմնական կիրառությունը

Մեռած շերտերի հեռացում․ Կճղակի ներբանի չորացած ու մեռած եղջերաշերտի շերտազատում:

Սլաքի ձևավորում․ Կճղակի կենտրոնական փափուկ մասի՝ սլաքի կանոնավոր ձևի պահպանում և ավելորդությունների կտրում:

Հիվանդությունների կանխարգելում․ Պարբերաբար տաշումը կանխում է կճղակների ճաքերը, փտումը և կենդանու կաղությունը


 Երկկողմանի դանակի հիմնական առավելությունները
Ունիվերսալություն (Աջլիկ/Ձախլիկ)․ Հարմար է ցանկացած ձեռքով աշխատելու համար, ինչպես նաև հեշտացնում է կճղակի ձախ և աջ կողմերի մշակումը:
Աշխատանքի արագություն․ Երկու կողմով կտրելու հնարավորությունը կրկնակի արագացնում է մշակման գործընթացը:

 

 

 

 

0
5 star
0%
4 star
0%
3 star
0%
2 star
0%
1 star
0%

Do you have an opinion about this product?

Rate this product and write your review

Sort by:
Filter by: