Categories

Շուն

Ցիտոդերմ ականջի կաթիկ 10 մլ

Ցիտոդերմ ականջի կաթիկ 10 մլ

SKU : 02731

CitoDerm ականջի կոմպլեքսային կաթիլները նախատեսված են ականջների տարածված մակաբուծային, բակտերիալ և սնկային խնդիրների դեմ պայքարի համար
4400 ֏
Total : 4400 ֏
The selected quantity is the maximum available in stock
Description
Reviews

Եթե կենդանին հաճախ թափահարում է գլուխը, քորում ականջները և անհանգստություն է ցուցաբերում, դա կարող է վկայել ականջների հիվանդության մասին։ Դրա պատճառները կարող են լինել ականջային տզերը, բակտերիաները կամ սնկերը։ Դրանք կարող են առաջանալ ինչպես առանձին, այնպես էլ համատեղ՝ բարդացնելով հիվանդության ընթացքը և երկարացնելով ապաքինման ժամանակահատվածը։ Կաթիլներըունեն նաև հակաբորբոքային ազդեցություն՝ օգնելով նվազեցնել բորբոքումը, քորը և գրգռվածությունը։

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • CitoDerm ականջի կաթիլներն օժտված են՝
  • Ակարիցիդային ազդեցությամբ՝ ականջային տզերի դեմ։
  • Հակաբակտերիալ ազդեցությամբ։
  • Հակասնկային ազդեցությամբ։
  • Հակաբորբոքային ազդեցությամբ։

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

  • Կիրառվում է շների, կատուների, մորթատու կենդանիների (ժանտաքիսների, աղվեսների և այլնի), ինչպես նաև դեկորատիվ ճագարների համար՝
  • Օտոդեկտոզի բուժման նպատակով։
  • Պսորոպտոզի ականջային ձևի բուժման նպատակով։
  • Բակտերիալ և/կամ սնկային ծագման օտիտով բարդացած դեպքերում։
  • Անհայտ ծագման օտիտների դեպքում։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Լևոֆլոքսացին – լայն սպեկտրի հակաբիոտիկ, որն արդյունավետ է գրամդրական և գրամբացասական բակտերիաների դեմ։

Կլոտրիմազոլ – լայն սպեկտրի հակասնկային միջոց։

Դեքսամետազոն – գլյուկոկորտիկոիդ՝ հզոր հակաբորբոքային ազդեցությամբ։ Օգնում է նվազեցնել ալերգիկ ռեակցիան և վերացնել քորը։

Մոքսիդեկտին – հակամակաբուծային միջոց, որն առաջացնում է օտոդեկտոզի (ականջային տիզ) և պսորոպտոզի (ճագարների ականջային քոս) հարուցիչների ոչնչացումը։

0
5 star
0%
4 star
0%
3 star
0%
2 star
0%
1 star
0%

Do you have an opinion about this product?

Rate this product and write your review

Sort by:
Filter by: