Անասնաբուժական Դեղատուն

Էկտոնեոգիդ 4 պիպետկա x 2մլ

Էկտոնեոգիդ 4 պիպետկա x 2մլ

SKU : 03749

Միջոցը նախատեսված է խոշոր եղջերավոր անասունների մոտ էկտոպարազիտների դեմ պայքարելու համար
2400 ֏
Total : 2400 ֏
Out of Stock
Description
Reviews

ԴԵՂԱՁԵՎԸ՝ խտանյութ՝ արտաքին կիրառման էմուլսիա պատրաստելու համար։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ յուրաքանչյուր 1 մլ-ը պարունակում է հետևյալ ակտիվ բաղադրիչները՝ ցիպերմետրին (իզոմերների խառնուրդ)՝ 50 մգ, տետրամետրին՝ 5 մգ, պիպերոնիլբուտօքսիդ՝ 100 մգ։ Օժանդակ նյութեր՝ բուտիլացված հիդրօքսիտոլուոլ (Ագիդոլ), Ժերոնոլ ՄՍ, Ժերոնոլ ՖՖ4, իզոպրոպիլային սպիրտ և ՊԷԳ-400։

ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲ՝ համակցված միջատասպան և տզասպան միջոց։

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ նախատեսված է խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, խոզերի, ձիերի և շների արտաքին մակաբույծների դեմ պայքարի, ինչպես նաև անասնապահական և օժանդակ տարածքներում արյունածուծ միջատների ոչնչացման համար։

ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ չի կարելի կիրառել պատրաստուկի բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն ունեցող կենդանիների, այդ թվում՝ նախկինում նման ռեակցիա ունեցած կենդանիների մոտ։ Արգելվում է կիրառել նորածին կենդանիների, կաթնատու ձիերի և ոչխարների, կաթից կտրված գառների, ինչպես նաև 2 ամսականից փոքր կամ 5 կգ-ից պակաս քաշ ունեցող շների մոտ։ Կատուների հետ շփվող շների դեպքում կիրառել զգուշությամբ։ Արգելվում է մշակել վարակիչ հիվանդություններով հիվանդ և հյուծված կենդանիներին։ Չի կարելի պատրաստուկը քսել կենդանու խոնավ, վնասված կամ աղտոտված մաշկին։

ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ հրահանգին համապատասխան կիրառման դեպքում, որպես կանոն, չեն դիտվում։

ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ՝ պատրաստուկը թողարկվում է 2 մլ տարողությամբ պոլիմերային խողովակ-կաթոցիկներով, ինչպես նաև 200 մլ, 500 մլ և 1 լ տարողությամբ պոլիմերային սրվակներով (շշերով) և 5 լ տարողությամբ պոլիմերային տարաներով։ Մանրածախ փաթեթավորումը՝ 4 խողովակ-կաթոցիկ՝ յուրաքանչյուրը 2 մլ։

ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ պահել արտադրողի փակ փաթեթավորմամբ՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված վայրում, սննդամթերքից և կենդանիների կերից առանձին, 5–25 °C ջերմաստիճանում։

ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿԱՐԳԸ՝ առանց անասնաբույժի դեղատոմսի։

0
5 star
0%
4 star
0%
3 star
0%
2 star
0%
1 star
0%

Do you have an opinion about this product?

Rate this product and write your review

Sort by:
Filter by: